1in.am-ը գրում է.

Չինաստանի կառավարությունը 277 մլրդ դոլար կծախսի օդի աղտոտվածության դեմ պայքարում, այդ թվում՝ ծանր արդյունաբերությունից կախվածության կրճատման համար, հայտնում է ITAR-TASS-ը:

Նման տվյալներ են պարունակվել Չինաստանի պետխորհրդի ընդունած «Օդի աղտոտվածության վերահսկողության ու կանխարգելման պլանում»: 

Ինչպես այսօր գրել են տեղի ԶԼՄ-ները, միջոցների հիմնական մասը կուղղվի Պեկին, Տյանցզին ու Հեբեյ նահանգներում էկոլոգիական վիճակի բարելավմանը, որտեղ ավելի շատ է գրանցվել օդի աղտոտվածությունը: 

Նոր պլանը ավելի խիստ չափանիշներ է սահմանում օդում պինդ մասնիկների պարունակության համար: Պեկինում մինչև 2017թ. դրանց ծավալը պետք է չգերազանցի 1 խորանարդ մետրում 60 միկրոգրամը:

Շանհայում ու Տյանցզինում իշխանությունները մտադիր են մինչև 2017թ. մթնոլորտ արտազատվող նյութերի քանակը կրճատել 20 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել