Անձնագրայինի աշխատակցի անփութության պատճառով քաղաքացին չի կարողացել մեկնել ՀՀ-ից. Ո՞վ է փոխհատուցելուPanorama.am-ը գրում է.

Panorama.am-ի խմբագրություն այսօր առավոտյան զանգահարեց մի երիտասարդ կին, ով պատմեց իր անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում դրսևորած անհարգալից վերաբերմունքի մասին: Մեկ տարի առաջ, երբ Հասմիկ Շ.-ի ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել ՌԴ մշտական բնակության, նա իր անձնագրով ներկայանում է Երևանում վարչության Լոռու բաժին, որպեսզի 3 տարով կնիք դրվի անձնագրում: 2012թ-ի հունիսի 22-ին վերցնում է անձնագիրը .

«Բաժնի աշխատակցուհին ինձ շատ վատ վերաբերմունք ցուցաբերեց, ահավոր գռեհիկ էր իրան պահում, բայց դե մտածեցի անձնագիրս վերցնելու են , էլ իրա հետ ոչ շփվեմ, ոչ էլ… ուղղակի երևի թե նման կառույցը պետք է ճիշտ աշխատակիցների ընտրի»,- Panorama.am-ին պատմեց Հասմիկ Շ.-ն: Սակայն ավելի ուշ, ամենակարևոր պահին պարզվեց, որ այդ աշխատակցուհին ոչ միայն իրեն քաղաքացիների հետ շփման ժամանակ պատշաճ կերպով չի դրսևորում, այլև աշխատանքային լիազորությունները չի կատարում, ինչից մարդիկ տուժում են ոչ միայն ֆինանսապես, այլև հոգեբանական սթրես ապրում.

«Նախօրեին մեր թռիչքն էր` ընտանիքով մեկնելու էինք Վորոնեժ: Բայց օդանավակայանում ինձ ասացին, որ ես չեմ կարող մեկնել, քանի որ անձնագրիս մեջ առկա է միայն ամիս-ամսաթիվ` 22.06.2015թ., ինչ-որ ստորագրություն, բայց բացակայում է կնիքը, որը ապացույցն է նրա, որ ես չեմ ստորագրել ու ինչ-որ ամսաթիվ դրել անձնագրումս, այլ անձնագրային վարչության աշխատակիցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել