Tert.am-ը գրում է․

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության փոխղեկավար Հելգա Շմիդն այսօր հայտարարել է, որ մի քանի օր է՝ ԵՄ-ին չի հաջողվում կապ հաստատել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է tass.ru-ն։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը փորձել է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, սակայն նրա ջանքերն ապարդյուն են եղել։

«Եվրախորհրդի ղեկավարը վերջին օրերին փորձել է կապվել Լուկաշենկոյի հետ, սակայն նրան չի հաջողվել»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որը նվիրված է Բելառուսում տիրող իրավիճակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել