Նորարարական տեխնոլոգիաների դարում մարդիկ սկսում են մոռանալ թե ինչ է սերը: Օրենքներն ու ավանդույթները սկսում են ոչնչանալ և ջնջվում են մարդկանց հիշողությունից: Շատ արգելքների այլևս ուշադրություն չեն դարձնում, չէ՞ որ մարդկությունը առաջ է շարժվում:

Ներկայումս մարդիկ կարող են ամուսնանալ, նույնիսկ եթե տարբեր երկրներից են: Միայն մահմեդականներիմոտ է, որ կանայք իրավունք չունեն ամուսնանալ օտարազգի տղամարդկանց հետ:

Ընտանիք

Այնպես է ստացվել, որ մահմեդական երկրի ընտանիքի աղջիկները դաստիարակվում են այն ավանդույթներով, որոնք ձևավորվել են հազարավոր դարեր առաջ: Աղջիկներին թույլ չեն տալիս միայնակ գործել. սեր ու ջերմություն են տալիս, և շատ ջերմ խոսքեր են ասում:

Աղջիկների դաստիարակությամբ զբաղվում են բոլոր հարազատները: Հայրը նրան առավել մեծ ուշադրություն պետք է դարձնի, որպեսզի ցույց տա թե որքան է սիրում ու գնահատում աղջկան: Այդ իսկ պատճառով, երբ տուն են մտնում տղամարդիկ, առաջինը խոսում ու բարևում են աղջիկներին, իսկ հետո տղային: Նշեմ, որ տարիքը բացարձակապես կապ չունի:

Եվ դեռ մանկուց, աղջիկներին սովորեցնում են ազգային հագուստին, աղոթքին: Նրանց մեջ արմատացնում են, որ կինը պետք է լինի խոհեմ ու ենթարկվող: Իրենց կյանքի ընթացքում չեն էլ կարող համարձակվել մտածել, որ կարող են հակառակվել ծնողի կարծիքին:

Իսկ եթե համարձակվի չենթարկվել ու իր ասածն անել, ողջ ընտանիքը կարող է հրաժարվել նրանից:

Հավատք

Ամենակարևորը հավատքն է: Իսլամում ասվում է, եթե կինը ամուսնանում է այլ կրոնի դավանող տղամարդու հետ ու ինքը իմանում է դրա մասին, ուրեմն նրան պատիժ է հասնում:

Եթե տղամարդը կրոնափոխ լինի ու մահմեդականություն ընդունի, ապա այդ միասնությունը ոճիր չի համարվի: Բանն այն է, որ եթե տղամարդն է ամուսնանում այլ կրոնի դավանող կնոջ հետ, միևնույնն է, ընտանիքի գլխավոր անդամը ինքն է մնում ու երեխաները դաստիարակվում են իր ուզածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել