Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ շատ տարբեր սովորություններ ունեն: Այսօր կխոսենք 6 սովորությունների մասին, որոնք դուր չեն գալիս կանանց:
Զուգարանի նստոց
Զուգարանի բարձրացրած նստոցը տղամարդու և կնոջ հարաբերությունների մեջ խնդիրներ է առաջացնում: Տղամարդկանց համար հարմար է, որ այն միշտ բարձրացրած լինի, իսկ կանանց համար՝ իջեցրած: Այս հարցի շուրջ խնդիրներ ունենում են բոլորը: Ուղղակի, պետք է ընդհանուր հայտարարի գալ: 
Օդեկոլոն
Տղանարդու, ինչպես նաև կնոջ բույրը մեծ նշանակություն ունի: Եվ այո, կանայք շատ են սիրում տղամարդկանց բույրը, սակայն, երբ այն չափի մեջ է: Հենց սրանում էլ կայանում է խնդիրը: Շատ տղամարդիկ մոռանում են չափ ասվածի մասին և բառացի լողանում են օդեկոլոնով: Բնականաբար, սա արդեն հրապուրիչ չէ:
Հագուստ
Տղամարդկանց մեծամասնությունը սովորություն ունի, որտեղ շորերը հանի, այնտեղ էլ թողնի: Սա կապված է այն փաստի հետ, որ տղամարդիկ սովոր չեն մաքրություն անելուն, դրանով զբաղվում են մայրիկները, քույրերը և կանայք: 
Փռշտոց
Մոլորակի վրա բոլորն էլ փռշտում են, լինում են դեպքեր, երբ բարձր են փռշտում, բայց հազվադեպ է լինում այդպես: Սակայն ոչ բոլոր տղամարդիկ են ցածր փռշտում: Շատ տղամարդիկ դա նույնիսկ հատուկ են անում: 
Անցյալի մասին խոսակցություններ
Տղամարդիկ վատ սովորություն ունեն: Համարյա յուրաքանչյուր տղամարդ սիրում է խոսել իր նախկինի մասին: Շատ հաճախ սկսում են կնոջը հարցրեր տալ իրենց նախկինից: Ինչից հետո կարող են նեղանալ, կարծելով, որ իրենց ընկերուհին իր նախկինին ավելի շատ էր գերադասում: Տղամարդիկ բավականին հաճախ են խոսում իրենց նախկինների մասին և մտածում են, որ դա իրենց ընտանեկան կյանքը ավելի կբարելավվի:
Մանիկյուր
Տղամարդկանց մեծամասնությունը չի հետևում եղունգներին: Հիմա, 21-րդ դարում ամոթ չէ խնամել ձեռքերը և դիմել մասնագետի: Եթե տղամարդիկ պահանջում են կնոջից խնամված տեսք, ուրեմն նույնն էլ ակնկալում են կանայք: Այս հարցում տարբերություն լինել չի կարող: 


