Tert.am-ը գրում է.

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով երկու տարի առաջ ուսումնասիրություններ է անցկացրել Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման ոլորտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ գազի թանկացումը մեծացնում է անտառային տարածքների կրճատման հավանականությունը։ 
Հրանուշ Խառատյանը նշեց, որ անտառից օգտվում են տարբեր մարդիկ, նրանք ովքեր այն եկամտի աղբյուր են դարձրել, և նրանք ովքեր իրենց ֆիզիկական գոյությունն են պահպանում անտառի միջոցով:

«Մարդիկ ովքեր ֆիզիկական կարիքների համար են օգտագործում անտառը, նրանք թափոններն են օգտագործում, մաքրում են անտառները, ինչը շատ օգտակար է անտառի համար: Գազի նույնիսկ նվազագույն բարձրացման դեպքում շատերը կհրաժարվեն գազիֆիկացումից անգամ կենցաղային, խոհանոցային նպատակով օգտագործելուց»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից ուժի մեջ է մտել գազի և հոսանքի նոր սակագին։ Ըստ այդմ՝ 1 խորանարդ մետր գազը թանկացել է 24 դրամով՝ 132 դրամից կազմելով 156 դրամ, իսկ 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան՝ 8 դրամով՝ 30 դրամից կազմելով 38 դրամ:

Միաժամանակ Հրանուշ Խառատյանը բնական համարեց, որ աղքատը բնակչությունն օգտագործում է բնական ռեսուրսները, սակայն նշեց, որ դրանք այսօր արդեն անխնա են օգտագործվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել