«Ծայրահեղ գենետիկական անոմալիա». այսպես է անվանել այս մարդուն ըմբշամարտի վարպետ Անխել Սանտյագոն: Ըստ վերջինիս՝ մեր նյութի հերոսն ունեցել է իր հասակին և քաշին չհամապատասխանող ահռելի ուժ, և նրա կողքին հայտնի շատ մարզիկներ պարզապես ծիծաղելի տեսք են ունեցել:

Խոսքը գնում է Ալեքսանդր Կարելինի մասին : Ռուսաստանում նրա մասին բոլորը գիտեն, սակայն Անխելի համար նա բացահայտում է եղել, որին դժվարությամբ է հավատացել : Կարելինը հունահռոմեական ոճի ըմբշամարտի սուպերաստղ էր, ում կարելի է համեմատել Ֆլոյդ Մեյվեզերի հետ : 13 տարվա ընթացքում Կարելինը ոչ մի անգամ պարտություն չի կրել :

Նա ռեկորդային թվով հակառակորդների դեմ է մրցել՝ շնորհիվ մարզչի՝ Վիկտոր Կուզնեցովի : Վերջինս մի անգամ մի արտահայտություն է արել, որը գրավել է Ալեքսանդրի ուշադրությունը. «Մրցաշարերը մարզումներ են հանդիսատեսի առջև» :

Իհարկե, Կարելինը գիտեր ըբշամարտի հետ կապված ամեն ինչ, սակայն հաճախ շեշտում էր, որ լավ կարողանում է անել միայն երեք հնարք, որոնք էլ իրեն ամբողջովին բավականացնում են: Հենց դա էլ նրա պրոֆեսիոնալիզմի գրավականն էր՝ կարողանալ անել այն, ինչը կաշխատի յուրաքանչյուր հակառակորդի դեպքում:

Հարկավոր էր հրեշային ուժ ունենալ՝ կրկնելու համար այն հնարքները, որոնց տիրապետում էր Կարելինը: Բացի դրանից նա նաև անհավանական ճկուն էր և կարողանում էր հոգեբանորեն ազդել հակառակորդի վրա: Նրա մասին խոսում էին բոլորը և հիանում նրանով: Հակառակորդները վախենում էին Կարելինից և հոգեպես պարտվում՝ մինչ մարտի սկիզբը: Շատերն անգամ հրաժարվում էին նրա դեմ մարտի դուրս գալուց: Այս ամենը նրան էլ ավելի սարսափելի էր դարձնում մյուսների աչքերում:

Ահա թե ինչ է ասել Կարելինն իր մարզական կյանքի վերաբերյալ. «Հաջողության մեջ միայն 5%-ն է պատկանում տաղանդին, մնացածն աշխատասիրության արդյունք է: Այդ իսկ պատճառով պարզապես հարկավոր է ցանկանալ չեմպիոն դառնալ և չվախենալ դժվարություններ հաղթահարելուց: Գլխավորն առաջին քայլն անելն է, վախը հաղթահարելը: Հարկավոր է վեր կենալ բազմոցից և առաջ քայլել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել