Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 24-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 448, մահացության ցուցանիշը՝ 288:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 448
2. Ռուսաստան – 6588
3. Իրան - 4292
4. Ադրբեջան – 3489
5. Թուրքիա – 3074
6. Վրաստան – 356
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 288
2. Իրան – 247
3. Ռուսաստան – 113
4. Թուրքիա –73
5. Ադրբեջան – 51
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 33, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 42 825 է, մահվան դեպքերինը՝ 1110:
Մեկ օրում առողջացածների թիվը 58 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 049, փաստացի բուժվողներինը՝ 5666 (մեկ օրում նվազել է 28-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 14-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան:



