Եթե ճիշտ եմ նկատում, քաղաքում #freecar ակցիայի մասնակիցների 10%-ն էլ չի մնացել, այսինքն` դուրս ա գալիս` եթե տրանսպորտի գինը մնաց 100 դրամ, թող ժողովուրդը իրա գլխի ճարը տեսնի... Բայց եկեք չմոռանանք, որ նույնիսկ 100 դրամի դեպքում մեր հասարակության մի ստվար զանգված շարունակում ա մնալ անվճարունակ ու ծայրահեղ աղքատ։ Ուրեմն ի՞նչն ա խանգարում մեզ բոլորիս, որ շարունակենք մարդկանց անվճար տեղափոխել կանգառներից, մանավանդ որ հա՛մ մեզ ենք լավ զգում դրանից, հա՛մ քաղաքացիներն են գումար խնայում, դե օրհնանքներն ու շնորհակալություններն էլ չեմ ասում։ Հազիվ մի հատ կարգին մշակույթ էր ձևավորվում, եկեք չկորցնենք ու նորից չվերացնենք, առանց էդ էլ մարդիկ ուրախանալու ու ոգևորվելու շատ քիչ առիթ ունեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10200295753864522?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել