Համաշխարհային Բանկի հանձնառությամբ, Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հունիսի 21-29-ը անցկացրել է Հայաստանում քաղաքացիների ներկայացուցչական հետազոտություն՝ ավելի լավ հասկանալու վերջիններիս՝ կորոնավիրուսի մասին տեղեկացվածությունը, վերաբերմունքը և ընկալումները: Այս մասին հայտնում են ՀԲ-ի երևանյան գրասենյակից։ 

Ըստ հետազոտության,  COVID-19 ընկալվում է երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիր (36%), հաջորդում է` գործազրկությունը (33%):

Հարցվածների մեծամասնությունը` 54%-ը «Լիովին վստահում է», 27%-ը «Ավելի շուտ վստահում է» առողջապահական համակարգին:

Սեպտմբերին դպրոցների վերաբացման դեպքում, ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել