Ոչ բոլոր մարդիկ են կարողանում կրակ և կիրք պահել հարաբերություններում: Որոշ զույգեր տառապում են սեռական հարաբերության պակասից մեկ տարի անց:

Դուք խուսափում եք մահճակալից, կամ պարտավորությունից դրդված եք անկողինը կիսում ամուսնու հետ: 

Ինչո՞ւ է այդպես և ի՞նչ անել

Սա լրիվ նորմալ է: Կիրքը սկզբից է ուժեղ, իսկ ժամանակին համընթաց այն վերանում է: Նորմալ է և մարմնի և հոգեբանության համար: 

Հարաբերությունների ընթացքում առաջանում են վիրավորանք ու կասկածներ: Կանանց լիբիդոն կախված է էմոցիոնալ իրավիճակից: Երբ կինը չի սիրում ու երջանիկ չէ, տղամարդուն այլևս չի ցանկանա: 

Սկզբնական շրջանում սեռական հարաբերությունների ցանկության քանակը այդքան էլ նկատելի չէ: Բայց ժամանակի ընթացքում զույգերը սկսում են զարմանալ, որ տարբեր նախասիրություններ ունեն: Սա արդեն խնդիր է:

Երեխաներ, կենցաղ, գումար, աշխատանք: Սրանք մեծ ազդեցություն են ունենում հարաբերությունների վրա: 

Կոմպլքեսներ: Մաշկը խերանում է, կուրծքը կախվում է, քաշը ավելանում, իսկ մազերը թափվում: Սրանք և խթանիչ են սեռական ցանկությանը:

Ի՞նչ անել

Առաջին հերթին խուճապի չպետք է մատնվել: Սեռական հարաբերությոընը կարևոր էմ սակայն հարաբերությունները միայն սրա վրա չեն հիմնված: Բացառեք այն ամենը, ինչը կարող է Ձեզ անհանգստացնել: 

1.Ընտանեկան թերապիա արեք: Այսպես կանցնի վիրավորանքն ու տարաձայնությունները:

2.Հիշեք թե ինչպիսին եք եղել և ինչի համար եք միմյանց սիրել: 

3.Վերականգնեք ռոմանտիկան: Մի կողմ դրեք ամեն ինչ և ժամանակը տրամադրեք երկուսիդ: 

4.Առողջությամբ զբաղվեք: Միասին: Այդպես կտեսնեք թե որքան սեքսուալ ու գեղեցիկ եք մեկդ մյուսի համար: 

5.Ձեր ինտիմ կյանքի մասին ազատ խոսեք: Երբեմն պարզվում է, որ զույգերը չգիտեն թե դիմացինը ինչ է ցանկանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել