Հեռավոր 1604 թ. հայտնի աստղագետ Յոհան Կեպլերն ուսումնասիրում էր տիեզերական պայթյունը : Օբյեկտը տեսանելի էր անգամ անզեն աչքով : Այդ ժամանակից ի վեր գիտնականները բազմաթիվ անգամներ փորձել են չափել պայթող աստղի բեկորների շարժման ճշգրիտ արագությունը : Ավելի քան 400 տարի անց NASA-ի գիտնականները, այնուամենայնիվ, կարողացան կատարել այդ չափումները :

Կեպլերի գերնոր աստղը գտնվում է Ծիր Կաթին համաստեղությունում՝ Երկիր մոլորակից 20,000 լուսային տարի հեռավորության վրա և պատկանում է la գերնոր խմբին, որի մեջ մտնող աստղերը կազմավորվել են սպիտակ գաճաճ աստղի պայթյունից : Ռենտգենյան ուսումնասիրությունների շնորհիվ NASA-ի աշխատակիցները կարողացել են չափել գերնոր օբյեկտի շարժման արագությունը՝ ստանալով 32 միլիոն կմ/ժ, ինչը 25,000 անգամ ավելի է Երկրի վրա ձայնի արագությունից : Բացի դրանից, հետազոտության ընթացքում հետևել են նաև Կեպլերի աստղի 15 առանձնացած բեկորների, որոնցից ամենաարագն ունեցել է 37 միլիոն կմ/ժ արագություն, ինչը երբևէ գրանցված ամենամեծ արագությունն է :

Ըստ աստղագետների՝ բեկորների միջին արագությունը կազմում է ուրջ 16 միլիոն կմ/ժ, իսկ պայթյունային ալիքը տարածվում է շուրջ 24 միլիոն կմ/ժ արագությամբ : Նման ճշգրիտ տվյալներ ստացել են կարմիր,կանաչ և կապույտ սպեկտորներով ճառագայթների ռենտգենյան ճառագայթային ուսումնասիրմամբ :

Ուսումնասիրված 15 բեկորներից երկուսը շարժվում են դեպի Երկիրը, ութը՝ հակառակ ուղղությամբ : Մյուս հինգը հետագա ուսումնասիրման կարիք ունեն : Հետաքրքրական է այն հանգամանքը, որ ավելի քան 400 տարվա ընթացքում բեկորների շարժման արագությունն այդպես էլ չի դանդաղել : Ելնելով դրանից՝ գիտնականները կարծում են, որ կա՛մ աստղն է շատ մեծ չափսեր ունեցել, կա՛մ պայթյունը տեղի է ունեցել երկու սպիտակ գաճաճների բախման հետևանքով :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել