Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Նշվում է, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտնները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել