Pastinfo.am-ը գրում է․
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ , ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուլիա Տիմոշենկոն եւ իր ընտանիքի մի քանի անդամներ, վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է «RBC-Ուկրաինան» վկայակոչելով աղբյուրները:
Քաղաքական գործչի հետ միասին հիվանդացել են նրա ամուսինը՝ Արթուր Չեչետկինը եւ դուստրը՝ Եվգենիա Տիմոշենկոն։
Թե երբ եւ ինչ պայմաններում է տեղի ունեցել վարակումը, չի նշվում։ Տիմոշենկոյի վիճակի եւ նրա բուժման մասին դեռ հայտնի չէ։
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է վարակի 1987 դեպք։ Ամենից շատ նոր դեպքեր են գրանցվել Կիեւում, Չերնովիցկայում եւ Իվանո-Ֆրանկովսկի մարզերում: Ավելի վաղ՝ օգոստոսի 22-ին, COVID-19 հիվանդացության ռեկորդ էր սահմանվել։
Պետությունը վարակվածների թվով յոթերորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում։ Համաճարակի ընթացքում վիրուսը հայտնաբերվել է Ուկրաինայի 104 958 բնակիչների մոտ, նրանց կեսը բուժվել է: