Եղանակը բանի նման չի: Կապույտ երկինքը ծածկվել է մոխրագույն կարկատաններով, հոնքերը կիտել ու կարծես սպասում է ինչ-որ բանի` միանգամից իր ասելիքն ասելու: Դե երկնքի ասելիքը անձրևը պետք է որ լինի, ու թույլ փչող քամին դա հասկանալով աշխատում է արագացնել ընթացքը: Կանգառում հավաքված մարդիկ աչքերով փնտրում են սպասվող անձրևից թաքնվելու տեղ: Որտեղի՞ց կամ ինչպե՞ս կանգառում հայտնվեց այդ կինը, ոչ ոք չհասկացավ: Երևի գյուղից է կամ տանից քաղաք է դուրս եկել բավականին ուշացած ժամանակով: Ամեն մոտեցող ավտոբուսի կամ «Գազելի» մոտենում է, փորձում կարդալ, թե որ երթուղով է գնում ու նորից վերադառնում ծառի տակ` սպասելով հերթական տրանսպորտին: Կանգառում բոլորի դեմքին ժպիտ է: Կանգառին մոտեցավ հերթական ավտոբուսը: Նրանք, ովքեր պետք է որ նստեին, մի պահ կանգ առան` երևի սպասելով հին մատներով կապոց-տոպրակն ամուր սեղմած կնոջ մոտենալուն, մտածելով, որ կօգնեն: Այս անգամ մոտեցավ առջևի բացած դռանը: Դռնից իջնում էր կանաչ շրջազգեստով ու վարդագույն կոշիկներով մի հաստամարմին կին:
- Այ պառավ, տե՞ղ ես գտել կանգնելու, ճանապարհ տուր իջնենք: Օ՜ֆ, էս գեղացիք ամեն տեղ պետք ա խանգարեն:
Կինը քիչ կողմ քաշվեց` առանց պատասխանելու: Երբ դռնից էլ իջնող չկար, գլուխը ներս մտցրեց ու դիմելով վարորդին հարցրեց:
Կինը քիչ կողմ քաշվեց` առանց պատասխանելու: Երբ դռնից էլ իջնող չկար, գլուխը ներս մտցրեց ու դիմելով վարորդին հարցրեց:
- Տղա ջան, հիվանդանոց հասնո՞ւմ ես:
- Ո՞ր հիվանդանոց, մայրիկ:
- Էն որ գլխավորի անունը Ռազմիկ է:
- Չգիտեմ, հիվանդանոցի անունն ասա:
- Չեմ հիշում, բալա ջան, գիտեմ, որ մեր նախագահի պարտիայի հիվանդանոցն ա:
- Բոլորն էլ իրանն են էլի, թե նստում ես, արագացրու:
Մի ուսանողուհի ներսից մոտեցավ դռանը:
- Բոլորն էլ իրանն են էլի, թե նստում ես, արագացրու:
Մի ուսանողուհի ներսից մոտեցավ դռանը:
- Գնում է, տատի ջան, նստիր,- ձեռքը պարզեց, որ օգնի բարձրանալու:
- Ապրի արևդ, աղջիկ ջան, հաստատ գնում ա, չէ՞, Գարեգինս երևի մեռավ ինձ սպասելով:
- Գնում է, տատի ջան, քեզ Հանրապետական հիվանդանոցն է պետք, կհիշե՞ս:
- Էդ նախագահինն ա, չէ՞:
Նստեց, կապոցը դրեց գոգը ու նայեց շուրջը: Հետո իրեն նստելու տեղ տված, կանգնած աղջկան դիմելով հարցրեց:
Նստեց, կապոցը դրեց գոգը ու նայեց շուրջը: Հետո իրեն նստելու տեղ տված, կանգնած աղջկան դիմելով հարցրեց:
- Բա տոմսավաճառն ո՞ւր ա:
- Չկա, մայրիկ ջան, - Ֆրանսիա է տեղափոխվել, - սրամտեց աջ կողմում նստած ծաղկավոր փողկապով մարդը: Աղջիկը նայեց նրա կողմն ու նորից դեմքով դարձավ դեպի կինը:
- Իջնելուց փողը կտաս վարորդին, ինքը քեզ կասի` որտեղ իջնես:
- Ինչքա՞ն եմ տալու,- աչքերը տագնապալից են:
- Հարյուր դրամ:
- Որ գաթա տամ, կլինի՞, մաքուր տնական, խորիզով սարքած, Գարեգինս շատ է սիրում:
- Չգիտեմ, մայրիկ ջան, իրեն հարցրու, Գարեգինն ո՞վ է:
- Ի՜, մեղա քեզ..,- խաչակնքեց ու նայեց կողքերը:
- Մարդս է, բա ուրիշ ո՞ւմ անունը պետք է տամ: Շտապօգնությունով են տարել, տանեմ հասցնեմ, կարող ա վերջին անգամ ա, ձեռքիս թխածը թող ուտի, նոր ինչ լինում է, Աստծո կամքն է:
- Լավ, տատի ջան, քեզ հաջողություն, քո ամուսնուն էլ առողջություն, ես պետք է իջնեմ:
Մոտեցավ վարորդին ցածր ձայնով ասաց.
Մոտեցավ վարորդին ցածր ձայնով ասաց.
- Երկու հատ, տատիկից փող չվերցնեք, այ այստեղ կպահեք:
Կինն աչքերով փնտրում էր մեկին երևի խոսելու համար: Ավտոբուսում լսվեց վարորդի ձայնը:
Կինն աչքերով փնտրում էր մեկին երևի խոսելու համար: Ավտոբուսում լսվեց վարորդի ձայնը:
- Մայրիկ ջան, տուր տեսնենք էդ ի՞նչ գաթա ա, քո սարքածը համով կլինի:
Կինն արագ բացեց գոգի կապոցը: … Ավտոբուսում անտարբեր, դավաճան լռությունն էր ու մի ձեռքով ղեկը բռնած, մյուս ձեռքով գաթան բերանը տանող վարորդը:
Կինն արագ բացեց գոգի կապոցը: … Ավտոբուսում անտարբեր, դավաճան լռությունն էր ու մի ձեռքով ղեկը բռնած, մյուս ձեռքով գաթան բերանը տանող վարորդը:
* * *
Անձրևից հետո քաղաքի ասֆալտը նմանվել է մոխրագույն վարդի: Տեղ-տեղ հավաքված անձրևաջրերը փայլում են ամպերի տակից զգույշ ծիկրակող արևի թույլ ճառագայթներից: Բնության հետ համահունչ ժպտում են նաև կանգառում հավաքված մարդիկ: Կարծես միայն թերթի կրպակի աշխատողի դեմքն է, որ մտախոհ է: Միգուցե նրանից, որ գնորդ չկա, թե՞ արդեն նորությունները չեն հետաքրքրում մարդկանց: Օպերայի վրա տեղադրված ժամացույցը շարժվում է չափից արագ, ժամը 19.40 րոպե: Այդպես է թվում այն աղջկան, որը երևի ժամադրված է ու սպասում է անհանգիստ, քանի որ ժամադրության հավանական ժամը երևի եղել է 19.30 կամ 19.00: Հետաքրքրության և ալարկոտ հետաքրքրության վեճը միշտ ավարտվել է առաջինի հաղթանակով: Մի քայլ մոտեցա աղջկան ու ավելի ուշադիր նայեցի: Անկախ ինձնից ես էլ եմ նայում ժամացույցին: Իրոք որ շատ արագ է գնում ժամանակը:
- Ժամը քանի՞սն է,- թոռան ձեռքը բռնած մի պապիկ է հարցնում ինձ:
Աչքերով ցույց եմ տալիս օպերայի վրայի ժամացույցը:
- Սրանց ժամն էլ է սխալ, տղա ջան, բջջայինով նայիր:
Աչքերով ցույց եմ տալիս օպերայի վրայի ժամացույցը:
- Սրանց ժամն էլ է սխալ, տղա ջան, բջջայինով նայիր:
- Սրանց, ո՞ւմ…
Երբ ձեռքս տարա հեռախոսս հանելու, բարձր լսվեց հեռախոսի զանգ: Աղջիկն անհամբեր միացրեց հեռախոսն ու մոտեցրեց ականջին: Անցավ ուղիղ երկու րոպե, ու պարզ երևում են աղջկա աչքերից գլորվող արցունքները:
Երբ ձեռքս տարա հեռախոսս հանելու, բարձր լսվեց հեռախոսի զանգ: Աղջիկն անհամբեր միացրեց հեռախոսն ու մոտեցրեց ականջին: Անցավ ուղիղ երկու րոպե, ու պարզ երևում են աղջկա աչքերից գլորվող արցունքները:
- Արժե՞ այսքանից հետո ապրել, երբ արդեն ապրել եմ կյանքիս լավագույն օրը:
Նա նույնիսկ այդ վիճակում այնքան գեղեցիկ էր, որ նրա հարցը կարծես մի ապտակ լիներ կենդանի կյանքին: Արժե՞ ապրել: Կարծես թե մարդն ունի ընտրություն: Մոտեցած երթուղային տաքսուն աղջիկը ինձնից առաջ մոտեցավ, կարծես առանց համարը նայելու: Անտարբեր բարձրացավ: Կողքն ազատ էր: Նստեցի: Մեքենայում, մագնիտոֆոնից լսվում էր իրեն երգիչ համարող մեկի բղավոցով ձայնը: Կարծես մեկի բացված վերքին Թուրքիայում արտադրված աղ էին լցնում: Աղջիկն ականջակալները հագցրեց ականջներին: Երևի չի օգնում, որովհետև մի քանի վայրկյան անց հանկարծ հանեց ականջակալներն ու դիմեց վարորդին:

- Անջատեք, հա՞, այնքան էլ բարձր է…
- Ինչո՞ւ, քույրիկ ջան, քո այդ անճաշակ սիմֆոնիաներից լա՞վ չի, ուզո՞ւմ ես Թաթուլ դնեմ:
- Թող երգի, եթե քեզ խանգարում է կարող ես իջնել, - տարիքով մարդ է ասողը, հին մարդկանցից, որոնք ամբողջ կյանքում ջուր են լցրել ուրիշի ջրաղացին: Վարորդն անջատեց երաժշտությունը:
- Լավ, լավ, ուզում էի կուլտուրական սպասարկել, չեղավ: Անցած տարի խոպան էի գնացել,- դիմում է կողքը նստած երիտասարդին,- եկա, տեսա հարսս թոռանս տվել է թագջութագի (երևի խոսքը թավջութակի մասին է), կատաղեցի, հանեցի տարա դհոլի բաժին:
Շարունակությունը չի լսվում: Աղջիկը ցածր ձայնով խոսում է ինքն իր հետ:
Շարունակությունը չի լսվում: Աղջիկը ցածր ձայնով խոսում է ինքն իր հետ:
«Նա էլ է երաժիշտ, թավջութակ է նվագում, ֆիլհարմոնիկի նվագախմբում: Վաղը հյուրախաղերով մեկնում են Հունաստան: Միայն ինձ է ասել, որ էլ չի վերադառնալու: Վերջին անգամ էլ չեկավ ժամադրության: Ատում եմ կյանքը»: Վեր կացավ անսպասելի, ափերով փակեց բերանը, սրտխառնոց ուներ:
- Կանգնիր, այստեղ կանգնիր, - չգիտես ինչու անսպասելի գոռացի վարորդի վրա: Օգնեցի աղջկան իջնելու: Երթուղային տաքսին շարունակեց իր վազքուղին: Մեքենայում շարունակում էին երգել Թաթուլը, Արմենչիկը կամ չգիտեմ թե էլ ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել