Նկատե՞լ եք, որ արդեն երկու տարի է՝ ոչ մեկը վայնասուն չի բարձրացնում, որ Հայաստանում քարը պայթի երկու միլիոն մարդ կա: Վայնասուն չի բարձրացնում, որ արտաքին պարտքի ծավալը հասել է տիեզերք, ու որ ամեն ծնվող երեխայի ուսերին X գումար պարտք կա փակելու: Գիտե՞ք չէ՝ ինչու չկա այդ վայնասունը. որովհետև վայնասուն բարձրացնողները՝ իրենց լրատվամիջոցներով հանդերձ, հիմա Հայաստանում իշխանություն են: Հիմա ամեն բան կարգին է. երկրում առնվազն երեք միլիոն մարդ կա, արտաքին պարտքի աճող ծավալն էլ նոռմալ երևույթ է, այդպես էլ պետք է լիներ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի էության ու բարոյականության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: