Շաբաթներ առաջ Նիկոլը հայտարարեց ապրիլ ամսին կրճատված 70 հազար աշխատատեղերի մասին, հետո էլ հայտարարեց, որ դրանցից 50 հազարը վերականգնվել է, այսօր էլ ` հունիս-հուլիս ամսվա տվյալներով գրանցված աշխատողների քանակն ավելացել է 2700 -ով։ Հրապարակված թվերին հավատալու դեպքում էլ պարզ է դառնում, որ ապրիլին գրանցված աշխատատեղերը ավելին են եղել, քան թե այսօր, հետևաբար Նիկոլը թող նախ ապրիլ ամսվա տվյալների հետ համեմատի «ավելացած» աշխատատեղերը, նոր անցնի նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությանը:
Անկախ Նիկոլի հրապարակած թվերից` յուրաքանչյուրս մեր շրջապատում տեսնում ենք ավելացող գործազուրկներ, իսկ օրավարձով չգրանցված աշխատողների շրջանում գործազրկությունը հասել է տագնապալի չափերի:
Մինչև Նիկոլին չհեռացնենք` ներդրումներ չեն լինելու, աշխատատեղեր չեն ստեղծվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: