Յուրաքանչյուր ոք, ով թեկուզ մի փոքր ծանոթ է Աֆրիկայի պատմությանը, տեղյակ է, որ սարսափելի և ռազմական զուլուսներին դժվար է գտնելը Սև մայրցամաքում : Սպիտակամորթ մարդիկ, որոբք ի սկզբանե բնակվել են Աֆրիկայի որոշ հատվածներում, մտապես փորձել են ամեն գնով պաշտպանել իրենց տարածքներն ու ցուլերին զուլուսներից :

Զուլուսներին ճանաչում են նրանց մղած դաժանագույն պատերազմներով : Նրանք առաջացել են նգունի ցեղախմբից : Իսկ ինչու՞ են վերջիննես համարվում այդքան հանելուկային : Եթե փորձեք համացանցում նգունիների մասին հավաստի տեղեկատվություն փնտրել, ապա ընդամենը մի քանի տող կգտնեք նրանց մասին :

Աֆրիկացիները մշտապես վախեցել են նգունիներից : Տեղաբնիկները պատմում են, որ այդ ցեղի ներկայացուցիչներին սատանաներ են համարում, որոնք իրենց ցանկացած յուրաքանչյուր բան վայրկյանների ընթացում գտնում են ու ոչնչացնում :

Նգունի կանանց մյուս աֆրիկացիները հազվադեպ են տեսնում : Իսկ մարտիկ տղամարդիկ բարձրահասակ են, ամրակազմ՝ երկաթի նման : Գլուխներին կրում են սև փետուրներ, իսկ ձեռքերինն ու ոտքերին՝ մեռյալների ոսկրեր : Մարտի պատրաստվելիս նրանք չափազանց բարձր գոռում են՝ ուժգին քամու ձայներ արձակելով :

Նախկինում նգունիները կրել են ցլի չորացած կաշվից պատրաստված սև վահաններ և կարճ սրեր, քանի որ նրանց դուր է եկել սպանելիս զոհին «զգալը» : Նգունիների ամենասիրելի ռազմավարությունը փախչող կամ մահացած ձևանալն էր՝ թշնամուն խաբելու նպատակով :

Ոչ ոք հստակորեն չգիտի, թե որտեղի են առաջացել նգունիները, սակայն ասում են՝ հնագույն հյուսիսային տարածքներում են ապրել : Նրանք մի վայրից մյուսն են քոչել իրենց կողմից հափշտակված անասունների հետ միասին : Իրենց անասուններին սիրել են ավելի, քան սեփական երեխաներին : Նրանք չեն սպանում կենդանիներին և չեն ուտում նրանց, այլ միայն արյուն են հանում կենդանիներից և խառնում այն կաթի հետ : Հենց դա էլ հանդիսանում է նգունիների հիմնական սնունդը : Առանց կենդանիների նրանք իրենց կյանքն անիմաստ են հաարում :

Իսկ նգունիների հետնորդները՝ ներկայիս զուլուսները, դաժանությամբ համեմատվել չեն կարող նախնիների հետ : Նգունիները ոչնչացրել են յուրաքանչյուրին, ով հայտնվել էիրենց ճանապարհին, իսկ զուլուսները համեմատաբար մեղմ են :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել