Իր հայրենիքում մանանային անվանում են «սպիտակ ոսկի», և դա իր բացատրությունն ունի : Երկնային մանանան իրականում գոյություն ունի և այն հանդիպում է Իտալիայում՝ Պալերմոյի շրջանում :
Չնայած որ որոշ ծառատեսակների վրա գոյացող այս քաղցրահամ նյութն անվանում են «երկնային», դրա գոյությունը Երկրի վրա ամենևին կապ չունի աստծո հետ : Այս հրաշքը ստեղծել է բնությունը, այդ իսկ պատճառով տարվա յուրաքանչյուր եղանակի այցելելոց Սիցիլիա կղզու մայրաքաղաք՝ կարող եք համտեսել «երկնային մանանա» :
Մանանայի մասին մարդկությանը վաղուց է հայտնի : Դրա մասին հիշատակվում է Աստվածաշնչում, որտեղ մանանան նկարագրվում է որպես սպիտակ մեղրահամ նյութ, որն ամեն առավոտ առատությամբ թափվում էր Սինա անապատում և որով սնվում էին իսրայելցիները : Երբ իսրայելցիները տեսան երկնքից թափվող նյութը, բղավեցին «ման-հու՞», ինչը թարգմանաբար նշանակում է «ի՞նչ է սա» :

Սիցիլիացիները մանանան արտահանում են արդունաբերական ծավալներով : Դրա համար նրանք աճեցնւմ են Fraxinus ornus կոչվող ծառերը, որոնք էլ հանդիսանում են մանանայի աղբյուր : Ծառերն աճում են նաև Եվրոպայի հարավում և Ասիայի հարավ-արևմուտքում, սակայն միայն Սիցիլիայում են դրա պտուղները մեծ հայտնիություն վայելում :

Fraxinus ornus-ն առաջին հայացքից հասարակ ծառի է նման : Այն աճում է 10-15 մ բարձրությամբ, իսկ բունն ունի 60 սմ տրամագիծ : Սաղարթը ցածր է : Ծաղկում է ապրիլի վերջին ու մայիսի սկզբին : Սակայն դա չի խանգարում սիցիլիացիներին ողջ տարին մշակել այն՝ ստանալու համար մանանա : Ամառվա տապին Պալերմոյի այգիներում մարդիկ ծառերի վրա դանակով կտրվածքներ են անում : Հատուկ դանակները չափազանց սուր են, հետևաբար մի հարվածից հետո ծառից անմիջապես թափվում է մանանան :
Մանանան հանդիպում է նաև Կաստելբուոնո, Պոլինա և Չեֆալու քաղաքներում : Աշնանը Պոլինայում տեղի է ունենում մանանայի փառատոնը՝ Sagra della Manna : Այդ ժամանակ ամենուր թխում են մանանայի կրեմով կեքսեր, իսկ ձմռանը դրանով պատրաստում են սիցիլիական պանետոնե :



