Armenpress.am-ը գրում է․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

«Մեր իրավիճակում ունենք մեծ քանակի տեխնոլոգիաներ: Մեծ շփումների ընթացքում վարակն ավելի արագ է տարածվում, սակայն մենք ունենք տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս կասեցնել վարակի տարածումը: Մենք հույս ունենք, որ կհաջողվի համավարակի ավարտին հասնել ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ համեմատելով 1918թ. իսպանական գրիպ համավարակն ու կորոնավիրուսը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 22 միլիոն 913 հազարը: Վարակի հետևանքով մահացածների թիվն անցել է 797 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 558 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել