News.am-ը գրում է․

Ժնեւը զբոսաշրջիկներին 100 շվեյցարական ֆրանկ (մոտ 92 եվրո) է խոստանում «գրպանի ծախսերի» համար: Սակայն զբոսաշրջիկներն այն կանխիկ չեն ստանա: Գումարը կփոխանցվի հատուկ նվեր-քարտին, որը կարող է օգտագորվծել հյուրանոցներում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում վճարումների համար, հաղորդում է АТОР-ը:

Ծրագրին մասնակցելու համար հյուրերը պետք է առնվազն 2 օր անցկացնեն ակցիային մասնակցող հյուրանոցում: Քարտը տրամադրվում է հյուրանոցում գրանցվելւո ժամանակ: Քարտից կարողեն օգտվել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ծրագրին մասնակցում է մոտ 60 հյուրանոց, այդ թվում՝ Mandarin Oriental Genève-ն եւ Four Seasons Hôtel des Bergues-ը, 66 բար եւ ռեստորան: Քարտի միջոցները կարելի է ծախսել նաեւ էքսկուրսիաների, թանգարանների, Genève-Plage-ում հանգստի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել