Կարդում եմ ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցն ու․․․
Չէ, լուրջ, էս ամենը լու՞րջ եք գրել։

Կա՞ արդյոք առողջ բանականությամբ մեկը, որ կարծում է՝
․ դպրոցի 1-2 մաքրուհիները կարող են ամեն օր, հերթափոխի պարագայում՝ օրը 2 անգամ ամբողջությամբ և ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ախտահանել ողջ դպրոցի դռները, պատուհանները, աթոռները, սեղանները, գրատախտակները, սանհանգույցները, որպեսզի բացառեն վարակի տարածումը,
․ երեխաները, հատկապես ցածր դասարանների պստոները, կարող են մի քանի ժամ շարունակ անշարժ նստել իրենց տեղերում, որովհետև դասամիջոցներին արգելվում է դասարանից դուրս գալը, իրար հետ "սերտ շփվելն ու կուտակումները",
․ հնարավոր է լինելու "կանոնակարրգել" աշակերտների զուգարան գնալը, որովհետև ըստ ուղեցույցի՝ դա կարող է լինել ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ, հետաքրքիր է՝ ո՞նց, ո՞նց է ուսուցիչը ստուգելու անհրաժեշտության չափն ու իսկությունը, ո՞նց է հասկանալու՝ որ աշակերտի մոտ է գործն ավելի "շտապ", եթե միաժամանակ մի քանիսը նման ցանկություն ունենան, էլ չասեմ՝ ամեն նման դեպքում ուսուցիչը պիտի զանգի՞ մյուս դասարանների ուսուցիչներին, որ հասկանա՝ նրանց մոտ էլ այդ պահին նման "դեպք" կա-չկա, որ սանհանգույցում կուտակումներ չլինեն․․․
․ նույն ժամին դպրոց եկող մի քանի հարյուր աշակերտները կարող են այնպես մոտենալ դպրոցի մուտքին, որ "կուտակումներ" չլինեն ու պահպանվի սոց․հեռավորություն կոչված 1,5 մետրը՞,
․ երեխան կարող է 3-4 և ավելի ժամ անդադար դիմակ կրել, ավելին՝ դրա հետևանքով ձեռք չբերել տարատեսակ շնչառական ու սրտանոթային հիվանդություններ, ո՞վ է էդ ամենի համար պատասխան տալու, իհարկե՝ ոչ ոք․․․

Ուղեցույցում գրված ամեն կետի վերաբերյալ նման հարցեր են առաջանում։ Տպավորությունն էն է, որ կամ սա գրողները լրիվ կտրված են և անտեղյակ մեր իրականությանը, դպրոցներին ու դրանց հնարավորություններին, դպրոցահասակ երեխաների տարիքային հոգեբանությանն ու վարքին, և չեն հասկանում ու պատկերացնում՝ ինչ վտանգներով է հղի նման մոտեցմամբ ու նման պայմաններով դպրոցների ու ընդհանրապես ուսումնական հաստատությունների վերաբացումը, կամ ինչ-որ բանի ազդեցության տակ են սա գրել։
Ավելի լավ է՝ դասերը հեռավար լինեն, քան էսպես, երբ երեխեքի վարակվելու հավանականությունը մի քանի անգամ բարձրանալու է․․․
Համավարակի դեմ պայքարում ձեր անճարակության համար մեր երեխեքը չէ, որ պիտի պատասխան տան․․․

Հա, չմոռանամ ասել, վերջում գիտե՞ք՝ ինչ է լինելու, մեղադրելու են ժողովրդին, որ անպատասխանատու գտնվեցին, կանոնները չպահեցին, ու վարակի 2-րդ ալիքը բարձրացավ )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել