Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտնել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնական աշխատանքային ախտորոշումը հետևյալն է՝ նյութափոխանակության խանգարում, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման, հայտնում է ria.ru-ն: 

Հաղորդվում է, որ մասնագետները շարունակում են հետազոտություններ անցկացնել: Արդեն հաստատվել է, որ հիվանդի մոտ չի եղել գլխուղեղի, սրտի կաթված կամ ինֆեկցիոն ախտահարումներ, այդ թվում՝ կորոնավիրուս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել