ՌԴ հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման կապակցությամբ Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ նրա հետ տեղի ունեցածը որակելով «քաղաքական հաշվեհարդար»։

«Չնայած նրան, որ վերջին տարիներին Ալեքսեյ Նավալնիից շատ կտրուկ խոսքեր եմ լսել, չնայած նրան, որ քաղաքական պայքարի նրա մեթոդներն ինձ միշտ չէ, որ հոգեհարազատ են եղել, այսօր ես ցանկանում եմ նրան իմ աջակցությունը հայտնել և ուժ մաղթել նրա մտերիմներին»,- գրել է հաղորդավորուհին։

Նրա վստահմամբ՝ կատարվածը քաղաքական հաշվեհարդար է։

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է»,- գրել է Սոբչակը։

Հաղորդավարուհու խոսքով՝ «Ալեքսեյը կարող էր կոպիտ խոսել հակառակորդի մասին և վիճաբանել նախկին դաշնակիցների հետ, բայց երբեք չի հարբել և թմրամիջոցների մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող»:

«Ես դեռ սարսափած եմ ինքնաթիռում նրա ձայնի տեսագրությունից․ պարզապես սարսափելի է»,- գրել է նա։

Իր գրառման վերջում Սոբչակն առողջություն է մաղթել Նավալնիին՝ հուսալով, որ ընդիմադիր գործիչը «կհաղթի գլխավոր պայքարը՝ իր կյանքի համար պայքարը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել