Վերջերս տարբեր առիթներով շատ հնչեցվեց երջանկահիշատակ Վահե Ավետյանի անունն ու ամեն անգամ լսելով այդ անուն ազգանունը, անձամբ վերապրել եմ այդ դժնդակ օրերն ու մրմռացել։ Սակայն ուզում եմ հիշեցնել մեր օրերում կատարված նման դեպքի մասին՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկեց Վայոոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի մերձավոր շրջապատը, որի հետևանքով փոխգնդապետը մինչ օրս կոմայի մեջ է։ Հասարակությունը մինչ օրս տեղեկացված չէ, թե ինչ եղավ այդ գործի քննությունը, հիշեցնեմ նաև, որ միջադեպին անդրադարձել էր նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ի՞նչ եղավ այս գործի ընթացքը, բավական չէ՞ երկակի ստանդարտներով գնալ։ Հետո՞ ինչ, որ նախկին մարզպետը ավելի վաղ հայտարարել էր, որ մտահոգվելու առիթ չունի. միջադեպին ինքն անձամբ ներկա չի եղել: Նեմեց Ռուբեն էլ միջադեպին ներկա չէր եղել, բայց մենք նրա անվան հետ ենք կապում, չէ՞, Վահե Ավետյանի սպանությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: