Armsport.am-ը գրում է․

Վանաձորի «Լոռին» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին: Վանաձորյան թիմին է միացել Հայաստանի Մ-21 տարեկանների պաշտպան Արսեն Եղիազարյանը:

Եղիազարյանը «Ուրարտուի» (նախկին «Բանանց») սան է, որտեղ հանդես է եկել երկար տարիներ։

«Ուրարտու 2-ի»  կազմում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացել է Հայաստանի Մ-16, Մ-17, Մ-18 հավաքականներում։ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում, ավագի թեւկապով, մասնակցել է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որի ընթացքում գրավել է Իսպանիայի հավաքականի դարպասը։

Եղիազարյանի հետ կնքվել է 1+2 ֆորմատով պայմանագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել