Style.news.am-ը գրում է․

Վերջերս Մեգան Մարքլն ու արքայազն Հարին Սանտա Բարբարայում 15 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն են ձեռք բերել, որն այնքան մեծ է, որ ամուսինները ստիպված են եղել սպասուհիների հաստիքացուցակը։

Տունն ինը ննջասենյակ ու 16 լոգասենյակ ունի, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 1500 քառուսկի մետր։ Ինսայդերները հայտնում են, որ սպասուհիները ծիծաղում են նոր տիրուհուն վրա, որը ձգտում է իրեն որպես արտիստոկրատ ներկայացնել։ Նա բավական հաճախ է գործածում «Օ, թանկագինս» բրիտանական արտահայտությունը՝ ձգտելով որքան հնարավոր է՝ երկարացնել ձայնավորները։ Սպասուհիները հաճախ են կրկնում արտահայտությունը ու ծիծաղում, թե ինչպես է նախկին դերասանուհին փորձում անգլուհի թվալ, թեեւ Լոնդոնում ընդամենը երկու տարի է ապրել, գրում է «360» հեռուստաալիքը։

Փոխարենը սպասուհին սիրում ու հարգում է արքայազն Հարիին. նա անձնակազմի հետ հարաբերություններում պարզ է, իսկ արտասանությունը բնական է։

Ի դեպ, ինսայդերները նախկինում եւս հայտնել են Մեգանի բարդ բնավորության մասին՝ նշելով, որ նա որդու՝ Արչիի դայակներին աշախատանքից ազատում է մեկը մյուսի հետեւից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել