Հայաստանի կուսակցությունները վերջին մեկ շաբաթվա իրադարձությունների ընթացքում ավելի համոզիչ ձևով ընդգծեցին իրենց ավելորդ լինելու հանգամանքը: Մի կողմից հասարակությունը չի հիշում որ որևէ «պատկառելի» կուսակցություն երբևէ ինչ որ խնդիր լուծած լինի ժողովրդի օգտին: Մյուս կողմից էլ ահա հայտնվեցին անհայտ, հասարակ ու անանուն երիտասարդներ (որոնցից շատերը ի դեպ դեռ իրենց ծնողների հաշվին են ապրում) բայց նրանք ընդամենը մեկ շաբաթում ՀԱՐՑ ԼՈՒԾԵՑԻՆ: Ահա հենց այս անհայտ ու անանուն երիտասարդները մի սիրուն հարյուր դրամանոց ապտակ հասցրեցին իշխանություններին, մինչդեռ կուսակցությունները իրենց պատմության ընթացքում անըդհատ քացիներ են կերել ու նվաստացվել իշխանությունների կողմից: Ահա այսպիսի մազալու բաներ... արդյունքում մնում է որ կուսակցությունները կամ իսպառ անհետանան, կամ էլ նրանցում եղած առողջ հատվածները միգուցե կարողանան իրենց մեջ ուժ գտնեն ու ռադիկալ փոփոխութունների միջոցով գործի դնեն Կուսակցություն 2.0 մեխանիզմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել