Եթե անկեղծ, Սերժ Սարգսյանը կարող էր մինչևիսկ չխոսել՝ այսօրվա ողջ խոսքն առանց այն էլ հասկանալի է մտածող յուրաքանչյուր քաղաքացու համար, սակայն չվարանեց ու վերահաստատեց՝ Ապրիլյանը հաղթանակ էր։
Ինչ վերաբերում է հարցին՝ մեղավոր զգու՞մ է իրեն զոհվածների համար, ապա այն պարզապես անբարո էր կամ չգիտակցված՝ ինչպե՞ս կարելի է հայրենիք պաշտպանող հրամանատարին նման հարց տալ, ինչպե՞ս կարելի է քաղաքական էժանագին միավորների համար թքած ունենալ հերոս տղերքի հիշատակի, նրանց հարազատների հույզերի վրա. Նժդեհին կհարցնեի՞ք հայրենիքի պաշտպանության համար ընկած տղերքի համար մեղավոր զգու՞մ է, թե՞ ոչ, ու խոսքը Նժդեհ - Սարգսյան համեմատականը չէ, խոսքը հայրենիքի համար սեփական կյանքերը զոհած տղերքն են, հակառակ դեպքում երիցս տականք է նա, ով դիմացինին դավաճանության մեջ է մեղադրում, առանց այդ ապացուցել կարողանալու, և առհասարակ կարծես սովորական է արդեն դարձել զոհերի մասին պրովոկացիոն հարցեր բարձրաձայնելը՝ նպատակ ունենալով հուզականությամբ մի երկու տգետի գլխում վերստին ատելություն գեներացնել, երբ անհնար է արդեն մանիպուլյատիվ ստով մարդկանց կերակրել։ Նույնը հաղթանակի չափման միավորի մասով՝ արյամբ ու մեր կյանքի շարունակականությամբ թե կուզեք, ապրու՞մ եք, չափե՛ք և կամ այցելեք Եռաբլուր, հաշվեք շիրմաքարերը, թե հաշվարկման միավորներ են անհրաժեշտ։

Անգլերենի իմացության մասով պատասխանն ուղղակի ապտակ էր, նվաստացուցիչ ապտակ, ինչպես նաև մի շարք այլ ապտակներ՝ կապված համանախագահների ու Ալիևի խոստովանությունների ու մեզ մոտ դրանց մինչ այժմ շահարկումների հետ։

Համբերատարություն, զսպվածությունը, հարցերին ամբողջապես տիրապետել՝ օրինակ վերցրեք՝ ինչպես կարող է մարդ երեք ժամ պատասխանել ամենատարբեր լրագրողների՝ մնալով իր դիրքում, առանց ժարգոնային խոսքի, էթիկայի սահմաններում։

Ուրախացրեց՝ ակտիվիստները, որոնք երկու տարի առաջ օրինակ տապալում էին Նախագահ Քոչարյանի հարցազրույցն, այսօր չկային՝ հավանաբար խելքի՞ են եկել, թե՞ Քոչարյանի՝ առաջին ու ամենամեծ հարվածն իր վրա վերցնելը կոտրեց սառույցն, ինչևէ, լավ է, որ կայացավ այս ասուլիսն ու շատերը հնարավորություն ունեցան հենց Սարգսյանից լսել այն, ինչ թեև փաստ էր, բայց ամեն կերպ շահարկվում էր, վստահ եմ՝ հաջորդիվ կայանալիքներն առավել հետաքրքիր են լինելու.《Չարյաց փոքրագույնի》մասին թեորեմս ապացուցել է պետք և դա կարող է միայն ինքը՝ Երրորդ Նախագահը։

Հ.Գ. Այդ թվում՝ իր ձեռք բերած «Իսքյանդար»-ի շնորհիվ են շատերիդ ծնողները հանգիստ բազմանում. ափսո՜ս, էդպես էլ չհասկացաք՝ ինչ ասել է քննադատություն, թեպետ եթե մի մարդու, ում երկու տարի առաջ մերժել եք, լոկ այսպես եք ունակ քննադատել, ուրեմն ճիշտն ինքն էր, սխալը՝ դուք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել