Armenpress.am-ը գրում է․

Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական՝ գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյան պայթեցնելու հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է  երկրի Պաշտպանության նախարարությունը:

Ռուս և թուրք զինվորականները պարեկություն են իրականացնում Մ-4 մայրուղու վրա։

Բացի այդ, տուժել է ևս երկու զինծառայող, ովքեր նույնպես Ռուսաստանից են։ Միջադեպը տեղի է ունեցել Դեյր էզ Զորի մոտակայքում մարդասիրական ակցիայի անցկացումից հետո շարասյան վերադարձի ճանապարհին: Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։

Գեներալ-մայորին շտապ տարհանել և բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Նրան հետմահու կպարգևատրեն։

ՊՆ-ում խոստացել են ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը զոհվածի ընտանիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել