Վաղ թե ուշ Ադրբեջանում տեղի կունենա այն, ինչ այսօր կատարվում է Բելառուսում, կամ ինչ եղել է մեզ մոտ, Վրաստանում և Ուկրաինայում:
Հայաստանի քաղաքական ընտրանին, պետական ինստիտուտները, զինված ուժերը, ուժային այլ կառույցները պետք է բոլոր առումներով պատրաստ լինեն Հետհեղափոխական Ադրբեջանի գոյությանը՝ այսօր ևեթ հաշվարկելով հնարավոր սցենարները, թե ինչո՞վ է տարբերվելու հետհեղափոխական Ադրբեջանը Իլհամ Ալիևի Ադրբեջանից:
Որևէ մեկը կդժվարանա միանշանակ պատասխան տալ, թե ո՞ր Ադրբեջանն է ավելի շատ շահեկան լինելու մեզ համար կամ ավելի մեծ սպառնալիք լինելու:
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հետխորհրդային երկրներում տեղի են ունեում խորքային գործընթացներ, որոնք որակապես այլ աշխարհ են ստեղծում, այլ հարաբերություններ, պետության ու իշխանության նկատմամբ այլ աշխարհընկալում:
Գոնե իմ համոզմամբ, այս գործընթացները ոչ թե սորոսների կամ Արևմուտքի հաղթանակն էր հետխորհրդային տարածքում, այլ առաջին հերթին Կրեմլի աշխարհաքաղաքական պարտությունը:
Մենք պարտավոր ենք լինել չափից դուրս հավասարակշռված ու զգույշ՝ այս դիմակայության հետևանքով որևէ մեկի փլատակների տակը չմնալու համար...