Բոլոր առաջնորդներն էլ ունեցել են սիրուհիներ, բայց շատ հազվադեպ էր պատահում, որ կանայք սիրեկան պահեին: Սակայն, երբմեն կանայք էլ կարողանում էին բոլորին զարմացնել: Հատկանշական է եղել այն, որ Լյուդովիկ14-րդ կինը ծննդաբերել է սևմորթ երեխայի: 

Ուրախ և միաժամանակ Մարիա Թերեզայի դժբախտ կյանքը

Արքայադուստր Մարիա Թերեզան ծնունդով Իսպանիայից է: Ընտանիքը իրեն շատ խիստ է դաստիարակել, բայց երբ ամուսնացավ Լյուդովիկի հետ, ամեն ինչ թուլացավ: Կինը ընեժկել էր մի այլ աշխարհ: Կինը մասնակցում էր տարբեր միջոցառումների, վայելում էր կյանքի բոլոր բերկրանքները: 

Նրան միայն մի բան էր վհատեցնում, իր ամուսնու վերաբերմունքը: Լյուդովիկը իր ժամանակիմեծ մասը անց էր կացնում այլ կանանց հետ, և դա չէր էլ թաքցնում: Մարիան, ինչպես ցանկացած կին, իրեն վիրավորված էր զգում:

Սևամորթ երեխա

Մարիային տանջում էր այն փաստը, որ իր ամուսինը միշտ դավաճանում էր իրեն և չէր էլ փորձում թաքցնել: Այդ պատճառով էլ կինը սկսեց թղթախաղերով տարվել: Բայց, շուտով նրա մոտ նոր, ավելի հետաքրքիր զբաղմունք առաջացավ. աֆրիկայի դեսպանը նրան ծառա նվիրեց: 

Արդյունքում, Մարիան աղջիկ լույս աշխարհ բերեց և ինչպես սպասվում էր երեխան սևամորթ էր: Լյուդովիկը ամեն կերպ փորձում էր արդարացնել կնոջը և ասել, որ Մարիան ուղղակի վերջին շրջանում շատ է շոկոլադ կերել: 

Անսպասելի շրջադարձ

Այնուամենայնիվ, 20 տարի անց վանքում հայտնվեց սևամորթ մի աղջկ, ում բարձր խավի մարդիկ շատ լավ էին վերաբերում: Թագավորը վճարում էր նրան 300 լիվր, ինչը մեծ գումար էր այդ ժամանակների համար:

Մարդիկ սկսեցին մտածել, թե ինչու է ամեն ինչ այդպես: Հասարակությունը սկսեց խոսել, որ սա այն Մարիա Թերեզայի աղջիկն է, ում հայտարարել էին մահացած: 

Սա ոչ ոք չկարողացավ հստակ ապացուցել: Տարբեր ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք ենթադրում են, որ աղջիկը կարող է լինել Մարիայի դուստրը: Եվ այն փաստը, որ պալատում Մարիան ուներ սևամորթ ծառա, բոլորին ստիպում էր մտածել, որ այդ երեխան հենց այդ ծառայից է ծնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել