«Շատ հետաքրքիր ստացվեցին Երևանի շուրջ իրադարձությունները վերջին մեկ ամսում.
մեկ ամիս առաջ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ազատվեց աշխատանքից, մի քանի օր առաջ Մեսչյանը, քաղաքապետի հովանավոր, վարչապետի երբեմնի խորհրդական Արտաչոկը: Այդ տրամաբանության շարունակությունը պիտի լինի նաև «կարգին» Հայկոյի հրաժարականը: Այսինքն տղերքը գյոզերով թռնում են: Դե Երևանն էլ ի՞նչ, որբի գլուխ ա էլի` եկան խուզեցին, հիմա էլ թռնում են:

Տղերք դուք լու՞րջ մտածում եք, որ կարող եք հրաժարական տալով պլստալ: Ձեզ թվում ա ձեր հաջորդները ձեր «աշխատածին» չե՞ն անդրադառնալու, վստահեցնում եմ` անդրադառնալու են: Գիտե՞ք կամազները մարսել եք, թե՞ մարսելու եք Երևանը արբիտրաժի դռները հասցնելը: Դուք դեռ մետրոն եք սարքելու` ձեր ձեռքով մետրոյի թունելները փորելու եք ու սվաղեք, ուղղակի ձեր վրա խաբար չկա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել