Հարգելի գործընկերներ, մի պահ թողնենք հաղթանակի բերկրանքը և փորձենք լրագրողական հետաքնությունների և հարցապնդումների տեսքով օգնել ՀՀ քաղաքացի 22-ամյա Ասատուր Խաչատրյանին, որը հուլիսի 22-ին մեկել է Կիև: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այս պահին տղայի մայրը, ըստ shamshyan.com-ի, որդու մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում: Պատկերացրեք, որ եթե ՀՀ արտգործնախարարությունը շտապ միջոցներ ձեռք չառնի` ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այս թյուրիմացությունը ՀՀ քաղաքացու համար` հաշվի առնելով Ադրբեջանում ծավալվող հակահայկական քարոզչության ալիքը: Բաքվում կարող են անտեսել թյուրիմացության փաստը և ՀՀ քաղաքացու հայտնվելը օգտագործել քարոզչական նպատակներով` սարքելով ահաբեկչական հեքիաթներ և շոուներ: Ուստի անհրաժեշտ է, որ ԱԳՆ-ն շատ արագ Կիևից պահանջի համապատասխան փաստաթղթեր և հաշված րոպեների ընթացքում պատասխան պահանջի ՀՀ քաղաքացուն, թեկուզ թյուրիմացաբար, մեր թշնամի երկիր ուղարկելու համար: Ադրբեջանական էժանագին քարոզչությունը կանխելու համար անհրաժեշտ է, որ իր գործողությունների մասին ԱԳՆ-ն պարբերաբար հանդես գա հայտարարություններով:
Սա այն դեպքն է, որ ՀՀ քաղաքացին առավել սրությամբ է զգում հայրենի պետության աջակցության կարիքը իր թիկունքում: Անհրաժեշտ է արագ արձագանքել` բարդություններից խուսափելու համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել