Կապիտան Սանամյանի ու տավուշյան գործողությունների մասնակիցների հանդեպ ունեմ խորին հարգանք, երախտագիտությունս բոլորին։ Բայց գրառումս ուրիշ նպատակ ունի։ Պարոն վարչապետ, Ազգային հերոսի կոչմանը արժանի են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նախկին ու ներկա զինվորականներ։ Բայց այդ կոչումը պետական մակարդակով տրվում է բացառիկ դեպքերում։ Նշեք այն բացառիկությունը, որով կապիտան Սանամյանն առանձնացել է։

Չեմ առարկում, ամեն ինչի արժեքը իջեցնելը ձեր գործունեությամբ քանիցս ապացուցել եք, բայց հեռու մնացեք բանակից։

Հ.Գ. Դուշման Վարդան, Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան ու էլի շատ նվիրյալների եթե չեք շնորհում Ազգային հերոսի կոչում, ուրեմն ձեր միջնորդած հերոսի մեդալը հակառակ կողմ ունի։ Իսկ սովորական դեպքերում հերոսների մեդալը մի երես ունի, որի վրա գրվում է «Հանուն Հայաստանի Հանրապետության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել