Կապիտան Ռուբեն Սանամյանի հերոսությունը բնավ կասկածի տակ չեմ դնում, սակայն Նիկոլ Փաշինյանը հստակ պետք է հիմնավորի, թե Տավուշի մարտերի հարյուրավոր մասնակիցներից հատկապես ինչու նա ներկայացվեց Ազգային հերոսի կոչման։ Խոսքը անձական սխրագործությա՞ն, թե՞ անձով արտահայտված հավաքական կերպարի մասին է։ Ամեն դեպքում հասարակությունը պարզաբանումներ ստանալու իրավունք ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: