Այո, հարգելիներս համախմբված քաղաքացիական ընդվզումը տվեց իր առաջին արդյունքը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքացիական աննախադեմ հզոր ճնշման արդյունքում, կասեցրեց իր որոշումը` այս պահին անորոշ ժամկետով: Այս իրադարձությունը վկայում է, որ Հայաստանը թևակոխեց ժողովրդավարության և ամուր քաղաքացիական հասարակության զարգացման նոր փուլ: Այս հաղթանակը որպես նախադեպ պետք է լինի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար: Փոքրիկ վերլուծություն անելով փաստենք,որ նման քաղաքացիական համախմբվածություն հավանաբար երբեք չի եղել վերջին տասնամյակում: Պայքարըհամընդհանուր էր և բազմակողմանի: Առավել կարևոր հանգամանք էր այն, որ չկար քաղաքական գաղափարներիպայքար, այլ միայն քաղաքացիական: Առաջին հաղթանակը գրանցված է, պետք է առաջ շարժվել նորհաղթանակների ետևից:Իրական ժողովրդավարության հիմքը դրվեց այսօր` հուլիսի 25-ին և ես առաջարկում եմ այս օրը նշել որպես ամուր քաղաքացիական հասարակության, համախմբման, միասնության և իհարկե հաղթնակի օր: Պատմության մեջ այս օրը կմնա որպես «100 դրամի հաղթանակի օր», բայց այս հաղթանակը առաջին հերթին մեկ մեծ կարծրատիպ կոտրեց, որը գուցե հետո շատերը չհասկանան: Այս հաղթանակը կոտրեց այն տարածված մտածելակերպը, որ ոչ մի բան էլ չի փոխվի, ամեն ինչ իզուրա: Վստահ եմ, նման արտահայտություն անող մարդկանց թիվը այսուհետ զգալի քիչ կլինի:Քաղաքապետի որոշումը` թեպետ ուշացած էր, բայց ժողովրդի օգտին կայացրած որոշում էր: Այս հարցը նաև իր հեղինակության խնդիրն էր, և ժողովրդի կողմից իր վստահության պահպանման հարցը: Շնորհավոր, բոլոր ակտիվիստներին, քաղաքացիական խմբերին և այն քաղաքացիներին ովքեր մեզ հետ էին` երիտասարդության կողքին:Մենք ունենք ամուր պետություն երիտասարդության շնորհիվ: Մենք ենք այս երկրի քաղաքացիները, և մենք ենք տերը մեր երկրի: Միասին դեպի նոր ամուր քաղաքացիական, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:
Նյութի աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.com/2013/07/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել