Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պարբերապաբր զարմացնում է աշխարհին իր անսպասելի և արտասովոր որոշումներով : Նրա անձնական կյանքը, սակայն, խստորեն գաղտնի է պահվում երրորդ անձանցից : Այդ իսկ պատճառով նրա մասին տեղեկությունները շատ քիչ են և քչերին հայտնի :

Սկսենք այն բանից, որ բռնապետն ունի 17 դղյակ Հյուսիսային Կորեայի տարածքում : Նրա հիմնական նստավայրը, բնականաբար, մայրաքաղաք Փհենյանում է գտնվում : Ստորգետնյա թունելները տանում են դեպի մյուս դղյակներ, սակայն առավել  մեծ ուշադրության է արժանի անվտանգության համակարգը : Նման համակարգչունի անգամ Դոնալդ Թրամփը : Բացի զինվորականներից՝ Կիմ Չեն Ինի նստավայրը շրջապատված է բարձր լարվածություն ունեցող էլեկտրական ցանկապատնորվ, ականադաշտով :

Բռնապետը նաև շատ ավտոմեքենաներ ունի, որոնք լյուքս դասի են : Դրանցից առավել ուշադրության է արժանի Mercedes-Maybach Pullman Guard-ը, որը 1 միլիոն դոլար արժի :

Կորեայի առաջնորդն ունի Princess զբոսանավ, որը մոտավորապես գնահատվում է 7 միլիոն դոլար, ունի 29 մ երկարություն և 10 հոգու համար նախատեսված սրահ : Կիմ Չեն Ինն ունի նաև մասնավոր ինքնաթիռ, որն, ի դեպ, ռուսական արտադրության է :

Առաջնորդը ժամացւյցների հավաքածու ունի, որոնցից յուրաքանչյուրը շատ թանկարժեք է :

Հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը հետաքրքրվում է բասկետբոլով և ձիարշավությամբ : Վերջիններիս վրա նա ծախսել է ավելի քան մեկուկես միլիոն դոլար : Կիմ Չեն Ինն ունի 138 թանկարժեք ձի, որոնցից հատուկ խնամքի են ենթարկվում սպիտակ ձիերը :

Ինչ վերաբերում է սննդին, Կիմ Չեն Ինն այս հարցում այնքան էլ օրիգինալ չի գտնվել. նրա սննդակարգի հիմնական ուտեստներն են ֆուագրան, լոբստերը, ձկնկիթը: Միակ առանձնահատկությունն այն է, որ մինչ առաջնորդին մատուցելը բոլոր ուտեստները նախևառաջ փորձում են խոհարարները: Այդ կերպ Կիմ Չեն Ինն ապահովագրել է ինքն իրեն թունավորումից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել