Չինգ Շիի ծագման մասին համարյա ոչինչ հայտնի չէ: Միայն մեկ հիշատակում կա, որ նա ծնվել է 1775 թվականին Գուանչժոում: Մնալով առանց ծնողների, աղջիկը ստիպված էր ինքն իրեն վաճառել, որպեսզի կարողանար ապրել: 26 տարեկանում Չին դառնում է  Չինաստանի ամենասարսափելի ծովահենի կինը:

Նրանք միասին հարյուրավոր նավեր են կառավարել: Երիտասարդ կինը կարողացավ դաժան կանոններ սահմանել և տղամարդկանց կողմից հարգանք վայելել, քանի որ դա այդ ժամանակների համար արտասովոր բան էր: Խորամանկությունը և խելքը օգնեցին նրան հասնել այն նպատակներին, որոնց մասին շատերը երազում էին: 

Ծովահեն թագավորն ու թագուհին երկար ժամանակ երեխաներ չունեին: Այդ ժամանակ էլ որոշեցին երեխա առևանգել: Դա Ժանգ Բաոզայ անունով ձկնորսների ընտանիքի երեխան էր:

Կնոջ անունը սարսափեցնում էր թագուհիներին և թագավորներին: Այդ ժամանակ Չինգ Շիի բանակի թիվը հազարն անցնում էր: Ի վերջո, Չինաստանի իշխանությունները ստիպված էին բանակցություններ վարել բրիտանացիների և պորտուգալացիների հետ, որպեսզի ռազմանավերը կարողանան պայքարել կնոջ դեմ: Եթե չլիներ տիկին Չժենի ծովահենական դաշինքի ներքին տարաձայնությունները, ապա նրանց երբեք չէր հաջողվի հաղթել կնոջը: 

Ծովահենները իրենց թագուոհու հետ միասին հանձնվեցին տեղի ուժերին: Նրանցից շատերին առաջարկեցին մասնագիտություններ և կոչումներ առաջարկեցին: Ինքը՝ Չինգ Շին իր նոր ամուսնու հետ սկսեց ապրել Ֆուցզյան նահանգում և տղա երեխա ունեցավ:

Երկրորդ ամուսնու մահից հետո նա վերադարձավ Գուանչժոու և խաղատներ բացեց: Տիկինը մահացել է 69 տարեկանում և պատմության մեջ մտել է, որպես ամենհաջողակ կին ծովահենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել