1in.am-ը գրում է.

Այսօր հազարավոր մարդիկ Մաշտոցի պուրակում տոնեցին իրենց հաղթանակը: 

Ակտիվիստները ուղեվարձի գնի կասեցումը հաղթանակ չեն համարում: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմին, քաղաքապետին, տրանսպորտի վարչությանը՝ նման ապօրինի որոշում կայացնելու համար: 

Ակտիվիստները պնդում են, որ շարունակելու են իրենց պայքարը և նորանոր հաղթանակներ են գրանցելու: Նրանք պայքարելու են արժանապատիվ քաղաքապետ ունենալու համար: Հիմա ակտիվիստները շղթա են կազմել և «Միացեք, հայեր» երգով միասնության կոչ են անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել