Հայերենի ինքնանունն առաջացել է դեռս մ.թ.ա մի քանի հազար տարի առաջ`Հայկական լեռնաշխարհում երկու հնդեվրոպական (անատոլիական Լուվյան և Պալեո-Բալկանյան) և ուրարտական լեզուների ներդաշնակ խառնուրդից:

Մ.թ.ա IV դարում հայոց լեզուն պաշտոնապես ձեռք բերեց իր գրերը՝ ստեղծված վանական, լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցի կողմից:

Իր երկար պատմության ընթացքում հայոց լեզուն հանդիսացել է որպես պաշտոնական լեզու հայկական թագավորությունների՝ Մեծ Հայքի, Բագրատունյաց թագավորության և Կիլիկյան Հայաստանի համար՝ ֆրանսերենի, լատիներենի և հունարենի հետ միասին:

Այսօր ամբողջ աշխարհում հայերենն ակտիվ օգտագործում է շուրջ 10 միլիոն մարդ. պատմական ճակատագրի բերումով լեզվի կրողները բնակվում են Կովկասից Կալիֆորնիա ընկած տարածքում:

Ներկայումս արևելահայերենը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության  միակ պաշտոնական լեզուն  է:

Բացի դրանից, հայերենը պաշտոնական լեզու է նաև աշխարհի այլ երկրներում: Այսպես, Իրաքում այն ճանաչված է որպես երկրի ազգային փոքրամասնություններից մեկի լեզուն. այստեղ ապրող հայ երեխաները կարող են դպրոցներում սովորել իրենց մայրենի լեզուն: Հայերենն ընդունվել է որպես Իրաքյան Քրդստանի չճանաչված պետության պաշտոնական լեզուներից մեկը:

Հայերենը պատմական ազգային փոքրամասնության պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Ուկրաինայում, որտեղ այն, ըստ էության, ունի նույնպիսի կարգավիճակ, որպիսին ունի ռուսերենը: Նմանապես, հայոց լեզուն նույն կարգավիճակն ունի նաև Լեհաստանում, Հունգարիայում և Ռումինիայում:

Փաստացի, հայերենը պաշտոնական կարգավիճակ ունի Վրաստանի շրջաններից մեկում՝ Սամցխե-Ջավախքում, որտեղ Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանների բնակչությունը գրեթե 90% -ով կազմված է ջավախահայությունից: Այստեղ բացվել է մոտ 100 պետական դպրոց, որտեղ սովորում են հայերեն:

Հայոց լեզուն փաստացի պաշտոնական կարգավիճակ ունի նաև Լիբանանում, որտեղ ապրում են Օսմանյան կայսրությունից փախստականների բազմաթիվ սերունդներ: Այստեղ հայ երեխաները դպրոցներում սովորում են արևմտահայերեն:

ԱՄՆ նահանգ Կալիֆորնիայում, որտեղ նույնպես շատ հայեր են ապրում, որոշ պետական փաստաթղթեր հայերեն են թարգմանվում: Հայերով ամենաշատը բնակեցված Կալիֆորնիայի քաղաք Գլենդելում կարելի է հանդիպել հայերենով գրված երթևեկության նշանների:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանում հայոց լեզուն ռուսերենից հետո ամենատարածվածներից մեկն է: Ընդհանուր առմամբ, երկրում դրանով խոսում է շուրջ 2 միլիոն մարդ: Այս լեզուն ավելի տարածված է, քան, օրինակ, չեչեներենը (1,5 միլիոն լեզվակիր), բայց ավելի քիչ է, քան ռուսերենից հետո երկրորդ տարածված լեզուն՝ թաթարերենը (4 միլիոն լեզվակիր):

Հայերենն այսօր Ռուսաստանում պաշտոնական կարգավիճակ չունի, չնայած ունեցել է 20-30-ական թթ., երբ  ՌՍՖՍՀ-ում՝ Դոնում և Կուբանում, հայերենը պաշտոնական լեզու համարող հայոց ազգային շրջաններ կային:

Այժմ Ռուսաստանի շատ դպրոցներում դասավանդվում է հայերենը: ՌԴ-ում կա շուրջ 100 հայկական դպրոց՝ ներառյալ կիրակնօրյա դպրոցները: Ռուսական կաբելային ցանցերում միշտ կարելի է գտնել հայերեն հեռուստաալիքներ: Հայկական նշաններ և մակագրություններ կարելի է տեսնել հայերի փոքրիկ բնակության վայրերում՝Ռոստովի մարզում, Ստավրոպոլի մարզում (Էդիսիա գյուղ), Կուբանում, Սոչիում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել