Պարետը ԴԵՌ որոշում չի կայացրել ավտոմեքենաներում դիմակ դնելու պահանջը վերացնելու մասին, չնայած երեկ հայտարարեցին այդ մասին, և շատ քաղաքացիներ, վստահելով այդ հայտարարությանը, սկսեցին դիմակ չդնել անձնական ավտոմեքենայում։

Սակայն ոստիկանությունն այս պահի դրությամբ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է տուգանել քաղաքացիներին ավտոմեքենայում դիմակ չդնելու համար։ Այդ մասին հենց նոր ստացանք ահազանգ մի քաղաքացուց (դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ Գեղարքունիքի մարզում)։

Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղյակ եղեք այս իրավիճակին «տուգանքի մատերիալ» չդառնալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել