Դժվար է հավատալ, բայց աշխարհում դեռևս մնացել են այնպիսի վայրեր, որտեղ ամեն ինչ այլ է: Մեր օրերում մի քանի ժամվա ընթացքում կարող եք հեշտությամբ թռչել մեկ այլ երկրից մեկ ուրիշը, դառնալ մեկ այլ երկրի քաղաքացի և ապրել գրեթե ամենուր: Բայց այստեղ ամեն ինչ այլ է: Այստեղ ապրում են բացառապես կանայք և տղամարդու կարիք չեն զգում:
Այդ քաղաքը գտնվում է Բրազիլիայում և կոչվում է Նոյվա դու Կոնդեյրու:

Այս բնակավայրի հիմնադիր մայրը Մարիա Սենորինա դի Լիման է: 19-րդ դարի վերջին այս տիկնոջը վտարեցին, քանի որ դավաճանել էր ամուսնուն, և նրան ստիպեցին առանձին ապրել:
Մենք նրան չենք դատելու խստորեն, քանի որ նրան ամուսնացրել էին իր կամքին հակառակ, և կինն այդպես չէր կարող ապրել իր ողջ կյանքում: Այսպես ձևավորվեց կանանց մի համայնք, ովքեր միասին ապրում և աշխատում են:
Քաղաքի պատմության մեջ մի պահ եղավ, երբ այնտեղ տղամարդ եկավ իշխանության: Դա հովիվ էր, ով ամուսնացավ տեղի գեղեցկուհիներից մեկի հետ: Մոտավորապես հիսուն տարի շարունակ նա հաստատեց խիստ կանոններ և արգելքներ, բայց նրա մահից հետո կանայք վերջապես հաստատեցին մայրիշխանություն:

Այդ ժամանակից սկսած տղամարդիկ այնտեղ չեն կարող ապրել: Եթե տեղացի կինն ամուսնանում է, ապա ամուսինը նրան կարող է այցելել միայն հանգստյան օրերին: Նույնը վերաբերում է կանանց որդիներին, երբ դառնում են չափահաս և հեռանում:
Կարճ ասած՝ աղջիկներն ապրում են և չեն տխրում: Նրանք աշխատում են հանուն ընդհանուր բարօրության, օգնում են միմյանց, կազմակերպում փառատոներ և խնջույքներ: Սոցցանցերի միջոցով նրանք հրավիրում են տարբեր երկրներից փեսացուների, որոնք պատրաստ են հանուն հարսնացուների կանանց պայմաններն ընդունելու և ամուսնանալու այդ կանանց հետ:


