1in.am-ը գրում է.
Ամբողջ Մաշտոցի պողոտան, ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, ովքեր տոնում են հաղթանակը: Free care ակցիայի նախաձեռնողներից Ալեն Սիմոնյանը, Պետրոս Ղազարյանը, Անդրանիկը շնորհավորեցին հաղթանակը: Նրանք առաջարկում են Տարոն Մարգարյանին ամեն տարի այս օրը հայտարարել անվճար երթևեկության օր:
Ալեն Սիմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա փոքր հաղթանակ է, բայց մեծ թռիչք: Քաղաքացիական գիտակցության և մեր միասնության առաջին հաղթանակն է. «Մաշտոցի պուրակը դրա փոքր արտահայտություն էր, իսկ սա համաքաղաքային, համապետական արտահայտություն էր: Սա մեր քաղաքացիական գիտակցության համար մեծ թռիչք էր»: Նա նշեց, որ հպարտ է, որ մասնակցեց այս ակցիային:
Պետրոս Ղազարյանն էլ նշեց, որ քանի որ քաղաքապետը ժողովրդի ձայնը լսում է, ուրեմն այս օրը թող հայտարարի ձրի երթևեկության օր: Այս պահին քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Մաշտոցի պուրակում, տոնում են հաղթանակը, գրկախառնվում են: Մաշտոցի պուրակում ծածանվում է եռագույնը: Փոքր երեխաները շարունակում են վանկարկել 100,100,100:
Նրանք ցուցապաստառներ ունեն որտեղ գրել են «արյա կրել ենք»: