Օնորե դը Բալզակը ֆրանսիացի գրող է և համարվում է բոլոր ժամանակների պոետ։ 

Ծնվելուց հետո նրան տվել են իր կերակրողին, որպեսզի այդ կինը դաստիարակի նրան, չնայած որ իր մայրն էլ բավականին ազատ ժամանակ ուներ երեխային խնամելու համար: Դա շատ բացասական ազդեց ծնողների և երեխայի հետագա հարաբերությունների համար: 

Ուսումը ավարտելուց հետո Բալզակը մի քանի տարի աշխատեց որպես փաստաբան, հետո հասկացավ, որ այդ մասնագիտությունը իր համար չէ: Նա որոշեց դառնալ գրող, չնայած որ հայրը դեմ էր դրան: 

Նա գրում էր տարբեր ժանրի ստեղծագործություններ: Բալզակը համարվում է Եվրոպայում ռեալիզմի հիմնադիրներից մեկը, և գրականության մեջ նրա ներդրումը հսկայական է: Oնորե դը Բալզակի գործերը երբեք չեն կորցնի իրենց արդիականությունը, քանի որ նրա ստեղծագործություններում նկարագրված հասարակության խնդիրները անցնում են դարից դար:

Ահա թե ինչ է ասել․

  • Որքան շատ ես դատում, այնքան քիչ ես սիրում։
  • Դատարկագլուխ մարդիկ, ովքեր իրենց մասին են խոսում, միշտ ենթադրում են, որ մարդիկ, ովքեր բացահայտ չեն քննարկում իրենց գործերը, թաքցնելու բան ունեն:
  • Մարդուն դատելու համար պետք է գոնե ներթափանցել իր մտքերի, տառապանքների, անհանգստությունների մեջ: 
  • Որքան բնական է ոչնչացնել այն, ինչը մենք չենք կարող ունենալ, ժխտել այն, ինչ չենք հասկանում և վիրավորել այն, ինչին նախանձում ենք:
  • Ատելությունը փոքր հոգու խորամանկություն է, նրանք այն սնում են իրենց ամբողջ ատելությամբ:
  • Մարդկանց մեծամասնությունը ապրում է հուսահատ կյանքով, որն իր ժամանակի մեծ մասը ծախսում է իրենց համար ատելի աշխատանքի վրա, որպեսզի ունենան այն բաները, որոնք իրենց պետք չեն, և որպեսզի մարդկանց վրա տպավորություն գործեն:
  • Հասարկության կարծիքը անբարոյականներից էլ տարածված ու զզվելի երևույթ է:
  • Կարճ մտքի սովորությունն իրենց հոգևոր թշվառությունը ուրիշներին վերագրելն է:
  • Ատելությունը, ինչպես սերը, սնվում է ցանկացած փոքր բանով, ամեն ինչ իր կարիքների համար է անում: Ինչպես սիրած մարդուց վատ արարք չեն սպասում, այնպես էլ վատ մարդուց լավ արարք չեն ակնկալում: 
  • Ոչինչ չի օգնում մեզ ավելի երկարացնել մեր կյանքը, քան վստահությունը, որ մեր մահը ինչ-որ մեկին կուրախացնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել