ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ապրեք ԴՈՒՔ: Տարոնի կողմից որոշման չեղյալ հայտարարելը դեռ սկիզբն է, ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ: Հիմա պետք չէ անկապ բաների հետևից ընկնել, անկապ հայտարարություններ անել... Հիմա պետք է նույն ձևով պայքարել, համագործակցել քաղաքապետի հետ և վերահսկել, որպեսզի հատկապես տրանսպորտի ոլորտում լինեն ՌԱԴԻԿԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Պետք է բոլոր գծատերերին բերել նախ հարկային դաշտ, բարձրացնել որակը և համալրել քաղաքային երթուղայինների գիծը նոր և հարմարավետ ավտոբուսներով...
Դրանից հետո միայն, պարոն քաղաքապետ՝ հարգելի Տարոն Մարգարյան (ինչպես ավանցիներն են ասում՝ մեր Տարոնը), կարելի է քննարկել սակագնի փոփոխման հարցը հանրային սեկտորի հետ: Սա շատ մեծ հաղթանակ է բոլորիս համար, Տարոնի համար նույնպես:
Հպարտ եմ ձեզանով, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ապրեք ԴՈՒՔ, մեծ ՌԵՍՊԵԿՏ!!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10201087407299974&set=a.1109548831571.16838.1612354264&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել