Ermenihaber.am-ը գրում է․

Youtube սոցիալական ցանցում հուլիսի 31-ին մի տեսանյութ է հրապարակվել, որում հայերի նկատմամբ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցվում ու բռնության կոչեր է արվում Թուրքիայի քաղաքացի, ինչպես նաև Հայաստանից այնտեղ աշխատելու մեկնած հայերի նկատմամբ։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, MehdiStudio Officall հաշվի կողմից հրապարակված «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ է անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։

Ըստ հաղոդավարի՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ է անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հաղորդում է, որ Բեյօղլուի 3 Խորան եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը տեսանյութի կապակցությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական դատախազություն՝ պահանջելով պատկան մարմինների համապատասխան արձագանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել