Տեսականորեն պատկերացնում եմ, որ Թուրքիան կարող ա մի օր դառնա գործոն Լիբանանում, բայց մանավանդ հիմա դժվար եմ պատկերացնում դրա պրակտիկ իրագործումը։ Ասենք դուք ո՞նց եք պատկերացնում, Իրանը տենց հեշտ ու հանգիստ իր դիրքերը զիջում ա, ու էդ վակուումը սկսում ա լրացնել Անկարան։ Նորից տեսականորեն, եթե Իրանի դիրքերը թուլանան ռեգիոնում, ու սկսվի Լիբանանից Իրանի դուրս գալու գործընթաց, այո՛, առաջինը Թուրքիան կօգտվի։ Բայց ես տենց տրամադրություններ չեն տեսնում, հակառակը, տեսնում եմ, որ Իրանը էլ ավելի ա ամրապնդվելու Լիբանանում։
Կամ, ասենք, ո՞նց ենք պատկերացնում, սաուդցիները հենց այնպես հրաժարվեն իրենց մասնակցությունից Լիբանանում, ու թուրքերը էդ հաշվին դառնան գործոն։ Ուզում եմ հասկանամ՝ ում դիրքերի հաշվին են դառնալու թուրքերը գործոն Լիբանանում։ Կամ, ասենք, Իսրայելը ոնց ա նայելու, երբ իր քթի տակ` Լիբանանում, Իրանից բացի, ակտիվանում ա Թուրքիան։ Միգուցե հանուն նրա, որ Լիբանանում Իրանի դիրքերը թուլանան, Իսրայելը օգտագործի Թուրքիային, բայց դա լինելու ա այնքանով, որքանով դա չի վտանգի իր անվտանգությունը։ Էլ չասեմ Ֆրանսիայի բացասական մոտեցումը Թուրքիայի նկրտումների մասին։
Այո՛, չեմ հերքում, որ Էրդողանը ձգտում ա հաստատվել Լիբանանում, այո՛, չեմ հերքում, որ որոշ քայլեր իրականացվել են ու իրականացվում են այդ ուղղությամբ, բայց քաղաքական կամ ռազմական բավարար նախադրյալներ չեմ տեսնում, որ Լիբանանում ստեղծվի վակուում, ու դրանից օգտվի Թուրքիան, չեմ տեսնում շահերի այդ կոնֆիգուրացիան, որը դա թույլ կտա։
Ինչ-որ տեղ Լիբանանում Թուրքիայի գործոն դառնալու հարցը համարում եմ քարոզչական տեղեկատվական ծուղակ, որը պատրաստել ա Թուրքիան, ու որի մեջ փորձում ենք մենք ընկնել: