Հիմա շատ կարևոր է, որ Տարոն Մարգարյանին շանս տրվի նորից վերականգնել իր խաթարված հեղինակությունը: Պետք չէ այս պահից սկսած Տարոնին քլնգել, քանզի դա կարող է բերել նրան, որ իր մտերիմ շրջապատը համոզի նրան, որ մեկ ա քեզ քլնգելու են, միևնույնն է, Ռուբիկոնն անցել ես, տես էլի քեզ վիրավորում են և այլն: Պետք է ոգևորել նրան, ողջունել 100 դրամի անցնելու որոշումը, սրանով մենք կնվազեցնենք ուղեվարձի կրկին թանկանալու վտանգը: Տարոն Մարգարյանն իրականում վատ մարդ չի, և պետք է հետագա համագործակցության համար տեղ թողնել: Հուսով եմ` ինձ ճիշտ կհասկանաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել