Ապագա մայրիկների ամենակարևոր առաքելությունը երեխայի հարմարվետությունն ապահովելն է: Սակայն նախկինում կնոջ մարմնի, հղիության և պտղի մասին մարդիկ լիովին այլ պատկերացումներ ունեին: Ապագա մայրիկները տարօրինակ սովորություններ ունեին:

Ձիգ կորսետներ կրել

Անգամ հղիության ժամանակ կանայք ցանկանում էին բարակ իրան ունենալ, իսկ բժիշկները դա թույլ էին տալիս անել ընդհուպ մինչը ծննդաբերության սկիզբը: Համարվում էր, որ կորսետներն ուղիղ են պահում մեջքը և օգնում են երեխաներին ամուր աճել: Բացի կորսետներից՝ կանայք իրենց հղիությունը թաքցնում էին լայն կիսաշրջազգեստներով, ժակետներով: Լեգենդներից մեկի համաձայն՝ կորսետներն ի սկզբանե նախատեսված են եղել հենց հղիությունը թաքցնելու համար:

Արևի երես չտեսնել

Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Առանց դրա չի արտադրվում վիտամին Դ, որն օգնում է կալցիումի ներծծմանը: Սակայն, միաժամանակ, արևի ճառագայթների ավելցուկը մի շարք հիվանդություններ է առաջացնում:

19-րդ դարում արևից վախը մարդկանց մոտ աբսուրդի էր հասնում. Հղիներին թույլատրվում էր արևային եղանակին փողոց դուրս գալ միայն գլխարկով, հովանոցով, ձեռնոցներով, որպեսզի արևի ոչ մի ճառագայթ չներթափանցի նրանց օրգանիզմ:

Չերթևեկել ավտոմեքենայով

Այստեղ մեծ դեր ուներ գովազդը: Երկաթուղիներ գովազդողները վստահեցնում էին, որ ավտոմեքենայով երթևեկոլը նույնն է, ինչ վայրի ձիու վրա նստելը: այս լոզունգով խորամանկ գովազդողները ստիպում էին հղիներին երկար ճամփորդություններ կատարել միայն գնացքներով:

Միայն գեղեցիկ հագուստ կրել

Հղիությունն ու սնահավատությունը սերտ կապի մեջ էին: Մեկ հարյուրամյակ առաջ համարվում էր, որ հղիները պետք է կրեն ամենագեղեցիկ ու շքեղ հագուստները, քանի որ միայն այդ դեպքում երեխան գեղեցիկ կծնվի: Կանայք կրում էին ծանր զարդեր, ծանր հագուստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել